Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ձեր մեջ կա՞ այդ մեկը

Ձեր մեջ կա՞ այդ մեկը
13.11.2012 | 18:35

ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ոմանք փորձեցին իրենց ընդդիմադիրի կեցվածքը պահել: Վահե Էն‎‎ֆիաջյանը ներկայացրեց, թե ինչքան անմխիթար ու անկումային է մեր տնտեսությունը, իսկ այն վարողներ՝ որքան անարհեստավարժ: Լյովա Խաչատրյանն էլ սկսեց բնապահպանությունից, բայց հետո երևի դա նրան հիշեցրեց երկրորդ նախագահին՝ յուր իբրև օլիգարխազերծ «կորդոբալետով»: Ռուբեն Գևորգյանն էլ պատեթիկորեն ներկայացրեց, թե ինչու են նախաձեռնել վերջին քայլը: Քաղաքական վերջին զարգացումներին ու գործընկերներին պատասխան ուներ ՀՀԿ-ն՝ Կարեն Ավագյանի, Նաիրա Կարապետյանի, Մարգարիտ Եսայանի և Էդուարդ Շարմազանովի միջոցով:
«Վերջին տասնօրյակում ականատես եղանք քաղաքական ուշագրավ զարգացումներին՝ ռևերանսներ, քաղաքական հնարքների տարատեսակ դրսևորումներ: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորիկ մի բաժակ ջրում: Քաղաքական նման ներկայացումների դիպուկ գնահատականը տվել է Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկը. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, գործից հետո և ընտրությունների ժամանակ»: Քանի դեռ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլե‎ֆով, ՀՀԿ-ն ոչ թե ձևի հետևից է ընկնում, քայլեր է անում ըստ էության‎»,-փաստեց Էդուարդ Շարմազանովը: Իսկ Մարգարիտ Եսայանի ելույթն էլ ուղղված էր ՀԱԿ-ին: «Քաղաքական որոշ ուժեր նախընտրական իրավիճակներում վարակվում են արդեն սովորական դարձած մի շարք հիվանդություններով, օրինակ՝ լավամարդ երևալու, մարդկանց սիրաշահելու, ինքզինքը հրեշտակի լուսապսակով ներկայացնելու և ուրիշներին սևացնելու, սեփական դիմագիծը առասպելական լույսի տակ ներկայացնելու: Այս մղումների մեջ ինձ համար անընդունելի է ուրիշի վիշտը և ողբերգությունը շահարկելու մղումն է»,- հայտարարեց տիկին Եսայանը՝ հիշեցնելով մարտիմեկյան ողբերգությունը և կոնգրեսականներին հորդորելով. «Կանգ առեք, ընդունեք, որ այլևս անելիք չունեք: Ինքներդ ձեր մեջ այնքան խնդիրներ եք ստեղծել, որ ամբողջ կյանքը չի հերիքի ձեր ներսի խնդիրները լուծելու համար, ուր մնաց հավակնում եք երկրի խնդիրները լուծել: Դա մենք կանենք ու անում ենք: Իսկ դուք կարծես հետևություններ չեք արել և կրկին հավակնում եք կանգնել մեր հասարակության առաջ ու քվե խնդրել: Ո՞Ւմ համար, ձեր մեջ կա՞ այդ մեկը: Չկա: Ընդունեք այս իրողությունը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ